Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նորիկ Նորիկյանն այսօր հայտարարել է. «Եթե կոնսեսուսային թեկնածու կձևավորվի, ես պատրաստ եմ ինքնաբացարկի հայտ ներկայացնել և սատարել այդ թեկնածուին»։
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր՝ քարոզարշավի 14-րդ օրը, «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպելու են Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին։