Երևանի ընտրություններ - 2023

«Սկսել ենք Խարբերդի ամբողջական գազաֆիկացումը»․ Տիգրան Ավինյան

Այս տարի սկսել ենք Խարբերդի ամբողջական գազաֆիկացումը, Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Խարբերդում 2010-ականներից հետո խոստացել էին գազ քաշել, բերել, խողովակները տեղադրել էին ու այդպես մնացել էր տարիներով։ Արդեն սկսել ենք Խարբերդի ամբողջական գազաֆիկացումը, կատարվում են աշխատանքներ»,- նշել է Ավինյանը։

Նա նաև հավելել է, որ երկուշաբթի օրվանից սկսել են Խարբերդում խմելու ջրի հարցի լուծման աշխատանքները։