Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Դավթաշեն վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել է տասնյակ բակային տարածքներ
- կառուցվել են խաղահրապարակներ
- կառուցվել են ֆուտբոլի դաշտեր

- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած տասնյակ վերելակներ փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները

- հիմնանորոգվել և վերանորոգվել են շուրջ բազմաբնակարան շենքերի տանիքներ
- վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի 54 շքամուտքներ

- Դավթաշեն վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- իրականացվել են մայթերի սալիկապատման աշխատանքներ

- կառուցվում է Դավթաշեն 2-րդ թաղամասի վերջնամասը Աղաբաբյան փողոցին միացնող նոր ճանապարհ, որը կբեռնաթափի Տիգրան Պետրոսյան փողոցը

- վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
- բարեկարգվել է Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին

- Դավթաշեն 2 թաղամասում գործող համար 200 հիմնական դպրոցի և համար 189 ավագ դպրոցի միջնամասում կառուցվում է մոտ 1 հեկտար տարածք ընդգրկող նոր այգի
- հիմնանորոգվել է Դավթաշենի շտապօգնության համար 2 ենթակայանի շենքը

- հիմնանորոգվել է համար 61 մանկապարտեզը
- բարեկարգվել է համար 58 մանկապարտեզի բակը

- Դավթաշեն վարչական շրջանն արդեն ունի նոր ժամանակակից լուսավորություն
