Երևանի ընտրություններ - 2023

Տիգրան Ավինյանը Շենգավիթ նախընտրական հանդիպումների ուղևորվել է մետրոյով

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավն այսօր սկսել է մայրաքաղաքի կենտրոնից՝ Հյուսիսային պողոտայից։ Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու համակիրների հետ քայլերով գնացել է մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան։

Այնուհետև Տիգրան Ավինյանը մետրոյով ուղևորվել է Շենգավիթ, որտեղ նախատեսված են նախընտրական հանդիպումներ վարչական շրջանի բնակիչների հետ։