ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը մեկնաբանել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկումը, թե 2020թ. պատերազմից հետո ինքը չի փախել.
«Փախել է, հստակ։ Պատերազմից հետո, երբ կառավարության, ԱԺ շենք էին մտնում ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամենը կանխելով, որ հակաժողովրդավարական ուժերը, խուլիգաններն այս երկրին տեր չդառնան, և 2018թ․ հեղափոխության, մեր ձեռք բերած ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալու իրավունքները՝ (սեպտեմբերի 17-ին էլ դա ունենալու ենք) չկարողանան մեզանից խլել։
Իսկ ով վախեցավ, սիրտը չգիտես ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց ա փախել։ Երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»,- ասել է նա։