ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մեղադրանքներին, թե տրանսպորտային բարեփոխումների հիմքը իրենք չեն դրել․
«2017թ., երբ բակերով շրջում ու ասում էինք՝ հուսահատության «գազել»–ներից ազատելու ենք ձեզ, 2017թ. «Ելք» դաշինքի ծրագիրը, որ հետո դարձավ 2018թ. «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը, իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ կառավարության աջակցությամբ, անձամբ իմ, մյուս փոխվարչապետների, նախարարների, մինչև հիմա գործող ավագանու աջակցությամբ։ Այո, դա արել է մեր թիմը։ Իսկ վերջին 1,5-2 տարվա մասով, առհասարակ, ես սպասում եմ դեբատին, այդ ժամանակ էլ կխոսենք»։