«Հիմա շատ թեկնածուներ միամիտ դեմքով՝ հստակ իմանալով, թե ինչ խաղ են խաղում, ինչ 2021թ. խաղացին, հասկացան, որ չէ՛՝ հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում, նոր մոտեցում են ընդունել։ Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այն, ինչ փորձել են 2021թ. անել, հիմա այդ դասերը սովորել են, իրենց թվում է՝ խելացի են, ասում են՝ մեր դեմքերով չենք կարողանում, նոր դեմքեր են պետք ներմուծել. մի մասը՝ հստակ ծրագրով, մի մասն էլ՝ մոլորված խամաճիկներ:
Ընկերը, որ ամենալավ ժամանակ գալիս էր առաջին պլան, ասում էր` ես, ես, ես, ինձ պաշտոն տվեք։ Շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, արագ-արագ դիմում գրեց, կուսակցություն մտավ, հետո ասաց, թե սրանք պատեհապաշտ են։ Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո տեսավ, որ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, կարող է ծեծ ուտենք։ Ու փախավ։ Սա է փաստը։ Այլ սուտ արդարացումներ պետք չեն», - նշել է փոխքաղաքապետը: