Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հենց այնպես չէ, որ ինքը կենտրոնացած է կրթության վրա, ապա հավելեց, որ Երևան քաղաքում երեխաները պետք է ամենալավ պայմաններով մանկապարտեզ հաճախեն։
Քաղաքացիների խաղաղության և անվտանգության մտահոգությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչ մի բան մեկ օրում չի ստեղծվում և խաղաղության համար անհրաժեշտ է, որ ամեն մեկն իր տեղում լինի.
«Պետք է սովորեն, դա մեր վաղվա համար է», - ասաց Տիգրան Ավինյանը` նկատելով, որ ամեն բան մանկապարտեզից է սկսվում, այդ թվում` պետության ուժը։