Երևանի ընտրություններ - 2023

Դուք վերելակի խնդիր չեք ունենալու. Տիգրան Ավինյանը՝ շենգավիթցիներին

Շենգավիթ վարչական շրջանում այսօր քաղաքացիները Տիգրան Ավինյանին ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու ակնկալիքները, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեցին այս ծավալի կատարած աշխատանքի համար։ 

Քաղաքացիներից մեկը հայտնեց, որ վերելակների խնդիր կա իրենց շենքում. «Դուք վերելակի խնդիր չեք ունենալու։ 1600 վերելակ արդեն փոխել ենք, որից 600֊ը միայն այս տարի։ 2600   է մնացել։ Դրանք էլ հերթով փոխելու ենք»,- վստահեցրեց Տիգրան Ավինյանը։