Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումներ է ունենում Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ։ Նա զրուցել է քաղաքացիների հետ, ծանոթացել խնդիրներին։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ «Ասեք՝ կանենք» կարգախոսը վարչական շրջանի ղեկավարը իրականացնում է, ապա Տիգրան Ավինյանին հայտնեց, որ ֆուտբոլի դաշտի անհրաժեշտություն կա։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ անպայման կկառուցվի ֆուտբոլի դաշտը։