ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Դավթաշենի բնակիչներին։ Ավինյանն այցելել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել։
Այնուհետև Ավինյանը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել նախընտրական ծրագիրը։
Տիգրան Ավինյանը խոսել է Երևանի պատմամշակութային շենքերի մանսարդների ապամոնտաժմանը։ Նա վստահեցրել է. «Առաջին հերթին պատմամշակութային շենքերի բոլոր մանսարդները ապամոնտաժվելու են։ Բոլորի հետ կապված իրավական պրոցես ենք սկսել։ Որտեղ իրավական ճանապարհը կա, վստահ եղեք, ինչպես Թումանյան 39 հասցեում ենք արել, ինչպես Չարենցի տուն-թանգարանի շենքում ենք արել, այդպես էլ մնացածը շարունակելու ենք»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նա խոսել է նաև բակերը բարեկարգելու իրենց ծրագրերից, շեշտելով. «Շատ ավելի ուշադրություն ենք դարձնելու ծայրամասերին»։