«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի Երևանի ավագանու ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը, որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։
«Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: