Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Շենգավիթ վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- վարչական շրջանում իրականացվել են շուրջ 550.000 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատատնքներ
- տեղադրվել է 9.500 գծամետր եզրաքար
- կառուցվել է թվով 236 թեքհարթակ
- մի շարք այգիներում, պուրակներում և փողոցներում իրականացվել են շուրջ 12.000 քառակուսի մետր սալիկապատման աշխատանքներ
- Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել են լայնածավալ կանաչապատման աշխատանքներ
- ընդհանուր առմամբ անցակացվել և վերանորոգվել են 6.600 մետր ջրագծեր
- ստեղծվել են շուրջ 18.000 քառակուսի մետր նոր սիզամարգեր
- տնկվել է շուրջ 16.000 ծառ և թուփ
- մեծածավալ աշխատանքներ են իրականացվել բազմաբնակարան շենքերում
- վերանորոգվել է շուրջ 300 շքամուտք
- ընդհանուր առմամբ տեղադրվել է 422 շքամուտքի դուռ և թարմացվել շուրջ 3600 քառակուսի մետր պատուհան
- վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 9.500 քառակուսի մետր հարթ և 30.000 քառակուսի մետր թեք տանիք
- վերանորոգվել է 43 և տեղադրվել նոր 66 վերելակ
- մինչև 2023 թվականի ավարտը կփոխարինվեն ևս 45-ը
- մոտ ապագայում նախատեսվում է ավարտին հասցնել բոլոր վերելակների փոխարինումը նորերով
- իրականացվել է բազմաթիվ բազմաբնակարան շենքերի վթարային վիճակում գտնվող թվով 223 շքապատշգամբի նորոգում և ամրացում
- տեղադրվել է շուրջ 1.600 նստարան
- 56 մեծ և 65 փոքր զրուցատաղավար
- 113 մանկական խաղ
- 107 մարզասարք և շուրջ 370 մեծ ու փոքր աղբամանններ
- զգալի աշխատանքներ են իրականացվել նոր հանգստի գոտիների ստեղծման ուղղությամբ
- ստեղծվել և բարեկարգվել է բազմաթիվ պուրակներ
- շուրջ 257 բակային տարածք
- կառուցվել է 36 մինի ֆուտբոլի դաշտ
- արդեն վերանորոգվել և դեռևս վերանորոգման և հիմնանորոգման փուլում են գտնվում մի շարք նախակրթարանների շենքեր, որոնք ապահովում են նաև անհրաժեշտ գույքով
- Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ում վերանորոգվել է 7 դահլիճ
- նկուղի վերանորոգման արդյունքում բացվել է 2 հրաձգարան, 1 նետաձգարան
- մարզադպրոցի տարածքում կառուցվել է թենիսի 2 կորտ
- ընթացքի մեջ է Երևանյան լճի ապամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները
- բարեկարգվում է լճի ափամերձ հատվածի 2.8 հա հատվածը
- վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ գազաֆիկացման աշխատանքներ
- մի շարք փողոցներում կառուցվել է շուրջ 12.000 մետր արտաքին լուսավորության ցանց
- լուսավորվել են ճարտարապետական տեսք ունեցող 76 շենքերի ճակատային հատվածները