Երևանի ընտրություններ - 2023

«Ապրելու երկիրը» այսօր կլինի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում

«Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների սիրելի բնակիչներ, այսօր իմ թիմով լինելու ենք ձեր թաղամասերում։ Դավթաշենում քարոզարշավը կսկսենք ժամը 16։00-ին՝ Արայի ամրոց ռեստորանային համալիրի մոտից։ 

Ժամը 17։30-ից կլինենք Աջափնյակում։ Քարոզարշավի սկիզբը` Բուենոս Այրեսի այգուց (Հանրապետական հիվանդանոցի մոտ)։ Սիրով սպասում ենք ձեզ»,- այս մասին ասվում է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։