Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական հանդիպումներ է ունենում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Նա զրուցել է քաղաքացիների հետ, ծանոթացել խնդիրներին։
Ավինյանը նշել է, որ Երևանում հիմնանորոգվում են մանկապարտեզներ, բակեր. «Մեկ տարի է՝ բոլոր վարչական շրջաններում, ներառյալ Քանաքեռ-Զեյթունում երևանցիները մեզ տարբեր հանձնարարականներ են տվել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հանձնարարականների հիման վրա էլ իրենք աշխատում են։
Ավինյանը հիշեցրել է, որ այս ծավալի շինարարություն Երևանում վերջին անգամ եղել է խորհրդային տարիներին։