ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը նախընտրական հանդիպումներ կանցկացնի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
«Վաղը և մյուս օրը կհանդիպենք Քանաքեռ-Զեյթունում՝ շարունակելու մեր քարոզարշավը։
Օգոստոսի 31-ին հանդիպում ենք ժամը 17:00-ից, Վահե Վահյան փողոցում։
Սեպտեմբերի 1-ին՝ Ազատության պողոտա 6 հասցեում, ժամը՝ 17:00-ից:
Հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, Պ.Սևակ-Դրո խաչմերուկում։
Սիրով սպասում ենք բոլորիդ»։