Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 22 ℃

Рус Eng

Աջափնյակը դառնում է Երևանի ամենակարևոր վարչական շրջաններից

Երևանը տասնամյակներ շարունակ սեր և վերաբերմունք չի ստացել, բայց այն, ինչ մասնավորեցվել է, աղավաղվել մի քանի տասնամյակներ, մենք մեկ տասնամյակում պետք է փոխենք։ Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այն, ինչ կպահանջի ինձանից երևանցին, դա կլինի իմ հանձնարարականն ու մեր թիմի օրակարգը։ Այն վստահությունը, որ իմ նկատմամբ ձեռք եք բերել կամ ձեռք եք բերելու, ամեն օր պայքարելու եմ, որ շարունակական լինի»,- նշել է Ավինյանը։

Անդրադառնալով Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցմանը՝ Ավինյանն ընդգծել է, որ մոտակա 4-5 տարիներին Աջափնյակը դառնում է Երևանի ամենակարևոր վարչական շրջաններից մեկը։

«Կառուցվելու է մետրոյի կայարանը։ 2008-ից ով ինչ ասես խոսել է, պատմել է, և միայն ու միայն այս տարի մենք ունենալու ենք փաստացի կատարված աշխատանք՝ նախագծի տեսքով»,- շեշտել է փոխքաղաքապետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը