ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն Աջափնյակում նախընտրական հանդիպմանը հայտարարել է, որ միայն 2023թ․ մայրաքաղաքում ավելի շատ գործ է արվել, քան նախորդ չորս տարին՝ միասին։
Նա կոչ է արել բնակիչներին՝ սեպտեմբերի 17-ին գնալ ընտրատեղամաս. «Ես ձեզ վստահեցնում եմ․ այն, ինչ դուք կասեք, մենք կանենք։ Այն, ինչ դուք կասեք, կդառնա մեր ծրագիրը, Երևան քաղաքի զարգացման ծրագիրը»։