ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօրվա նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին։
«Շուտով օնլայն քարտեզների վրա ավտուբուսներից տվյալներ ենք ստանալու, թե հստակ քանի րոպեից տվյալ ավտոբուսը կլինի կանգառում»,- ասել է նա:
Ավինյանը խոսել է նաև կանգառների մասին. «Փոխելու ենք նաև կանգառները, այնտեղ տեղադրելու ենք էլեկտրոնային էկրաններ, որոնք ավտոբուսի համարով և րոպեով չվացուցակը հստակ իմանալու ենք»: