Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 14 ℃

Рус Eng

«Վստահ եմ՝ մենք ձայների մեծամասնությունն ենք հավաքելու». Տիգրան Ավինյան

«Ես վստահ եմ, որ մենք ձայների մեծամասնությունն ենք հավաքելու». հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Երևանցիները տեսնում են մեր աշխատանքի ծավալները, մասնավորապես՝ վերջին շրջանում»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է, որ այսօր Երևանում հիմնանորոգվում են բակեր, մանկապարտեզներ, սպորտդպրոցներ, պոլիկլինիկաներ, կառուցվում են տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ։

«Այս ծավալի աշխատանք Երևանում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է իրականացվել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք միասնական ջանքերով շարունակելու են աշխատանքի այդ տեմպը։

Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքում իրենք կոալիցիա կազմելու կարիք չեն ունենա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը