«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Շենգավիթի բնակիչներին։
«Շրջել ենք Շենգավիթ վարչական շրջանում և հավաստիացրել բնակիչներին, որ վերացնելու ենք համատիրությունները, իսկ Կինոհայրենիքի խաչմերուկը բեռնաթափենք նոր էստակադի միջոցով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ ընտրացուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը։