ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է ընտրություններում իրենց շանսերին․
«Մենք ակնհայտ հաղթանակ ենք տոնելու այս ընտրություններում»,- ասել է նա՝ շեշտելով, որ դա նրա հաշվին, որ իրենք երևանցիների հետ մեկ են․ «Երբ գնում ենք վարչական շրջաններ՝ հետները զրուցելու, հասկանում ենք, որ մեր խնդիրները նույնական են։ Մենք հասկանում ենք մարդկանց, կաբինետներում չենք փակվում և մտածում, որ շատ խելացի ենք, իրենցից լավ գիտենք իրենց խնդիրները։ Մենք գնում էինք ամենահեռավոր թաղամասեր՝ 8-9-րդ Մասիվ, Ներքին Չարբախ և այլն: Այստեղ երբ մարդկանց խնդիրները լսում ես, հասկանում ես, թե որոշ պաշտոնյաներ որքան են կտրված իրականությունից: Հասկանում ես՝ մարդկանց հետ պետք է ուղիղ աշխատել, մանավանդ, երբ քո գործը մարդկանց առաջնահերթ խնդիրները լուծելն է»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա։