«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ներկաները պետք է հեռանան, իսկ նախկինների վերադարձը պետք է բացառել: Առաքելյանը, սակայն, չի մանրամասնել, թե նախկին ասելով կոնկրետ ում նկատի ունի։
Նա խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին, նշելով, թե նախընտրական շրջանում «Ապրելու երկիր» կուսակցությունն ի տարբերություն որոշ ուժերի հավասարապես կարևորում է, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքային հարցերը: