Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել է շուրջ 15 բակային տարածք
- կառուցվել են խաղահրապարակներ
- կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած տասնյակ վերելակներ փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
- վերանորոգվել և հիմնանորոգվել են շուրջ 113 բազմաբնակարան շենքերի տանիքներ
- վերանորոգվել է բազմաբնակարան շենքի 85 շքամուտք
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
- հիմնանորոգվել են համար 104 և 161 մանկապարտեզները
- վերանորոգվել է Քանաքեռ-Զեյթունի համար 16 պոլիկլինիկան
- պարբերաբար իրականացվում են փողոցների, այգիների և բակերի լուսավորության ցանցի արդիականացում