Նորիկյանը Նոր Նորքի բնակիչների հետ քննարկել է համայնքի խնդիրներն ու ներկայացրել ծրագրերը
Երևանի ընտրություններ - 2023
30 Օգոստոսի, 18:16
Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է հայտնել նախընտրական քարոզարշավից. ««Արդար Հայաստան» կուսակցությունը շարունակում է հանդիպումները Երևանի բնակիչների հետ։ Քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը օգոստոսի 29-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում բնակիչների հետ քննարկել է համայնքում առկա խնդիրներն ու ներկայացրել համայնքին ուղղված ծրագրերը։
Բնակիչներն իրենց վստահությունն են հայտնել թեկնածուին»։