Երևանի ընտրություններ - 2023

«Կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում». Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակում հայտնել է, որ մայրաքաղաքում կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում։

«Հիմնանորոգվում է հարյուրավոր կիլոմետր ճանապարհ, որից 11-ը՝ միայն Աջափնյակում։ Կառուցվում են այգիներ, բակեր, և այսպես շարունակ։ Այս ամենը եղել է ձեր պահանջով»,- նշել է նա։