«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ կիրականացնի Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում։
Նուբարաշենում քարոզարշավը կմեկնարկի ժամը 17։00-ին՝ 6-րդ փողոցի սկզբնամասից։ Նորք Մարաշում՝ ժամը 19։00-ին, Նորքի գլխավոր խաչմերուկից։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական էջից։