Կբարեկարգվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր երևանցիների համար,- տեղեկացրել է ՔՊ E8քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում։
Բարեկարգումից հետո այգին կդառնա երևանցիների սիրելի անկյուններից մեկը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր. ճիշտ այնպիսին, ինչպիսին ցանկացել է երևանցին։
Այգին կունենա անհրաժեշտ բոլոր հարմարությունները և հնարավորությունները՝ զբոսնելու, հանգստի, ժամանակ անցկացնելու, աշխատելու և քաղաքը վայելելու համար։
Այն կլինի ավելին, քան միայն կանաչապատ տարածք»,- գրել է նա ֆեյսբուքի էջում։