Երևանի ընտրություններ - 2023

«Մեր քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը պարտադրում է քաղաքացուն, որ մոտենա քվեախցիկին և ընտրի Արտակ Զեյնալյանին». Անի Խաչատրյան

«Մեր քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը պարտադրում է քաղաքացուն, որ մոտենա քվեախցիկին և ընտրի Արտակ Զեյնալյանին»,- կոչ է արել «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը։ Նա նաև նշել է, որ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերը գրեթե նույնն են, քանի որ նույնն են նաև խնդիրները։

Այս համատեքստում նա անդրադարձել է տրանսպորտի խնդիրներին, շեշտելով, որ կոսմետիկ փոփոխություններ են արվել։