Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Աջափնյակ վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել են տասնյակ բակային տարածքներ
- կառուցվել են խաղահրապարակներ
- կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/0829237c73d3cbf503442f84affadab4685284.jpg)
- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած տասնյակ վերելակներ փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923c3fb5f39c22448cd833e090e305b43cf.jpg)
- վերանորոգվել և հիմնանորոգվել են բազմաբնակարան շենքերի հարյուրավոր շքամուտքներ
- բարեկարգվել են տանիքներ
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923e804676e062f44609ae3897453f8de1a.jpg)
- Աջափնյակ վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- իրականացվել են մայթերի սալիկապատման աշխատանքներ
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923a5dc852af5734176a8d1310bfb353ab1.jpg)
- վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են պոմպակայաններ
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923c55b8cc1e1464947bf1cf9963872dcd7.jpg)
- հիմնանորոգվել են վարչական շրջանի համար 35, 41, 44, 47 և 50 մանկապարտեզները
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923db89843051f848279e7fc365ff05eecb.jpg)
- պարբերաբար իրականացվում են փողոցների, բակերի և պուրակների լուսավորության ցանցերի արդիականացում
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/082923cc54609fdd53495cbe1ba17d10670e29.jpg)