Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, թե արդեն իրականացվում է միասնական տոմսային համակարգի ռեֆորմը․
«Մինչև տարեվերջ կունենանք միասնական տոմսային համակարգ, որով հնարավոր կլինի օգտվել ինչպես ավտոբուսներից, տրոլյեբուսներից, այնպես էլ մետրոյից»,- ասել է նա «Հոդված 3» ակումբում՝ «Երևանի տրանսպորտի խնդիրը. ինչպես և երբ է լուծվելու» թեմայով քննարկմանը։
Ըստ Գալջյանի՝ այս պահին կարող ենք Yandex-ի քարտեզում տեսնել, թե քանի րոպեն մեկ է ժամանում ավտոբուսը․
«Այս պահին ներկրվում են GPS համակարգեր, որոնք մոտ երեք ամսվա ընթացքում փուլ առ փուլ կտեղադրվեն ավտոբուսների մեջ, և քաղաքացին հնարավորություն կունենա իմանալ՝ ոչ միայն ավտոբուսը քանի րոպեն մեկ է գալիս, այլև քանի րոպեից է հասնում»,- մանրամասնել է նա։