Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։
Հայաստանի համար ճակատագրական այս փուլում հենց մեր համակիրների ամենագործուն աջակցությամբ հնարավոր դարձավ այդ որոշումը կյանքի կոչել:
Առաջիկա ընտրարշավին մեր քաղաքացիների հետ կենդանի ու սրտաբուխ շփումների համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։
Միայն բարի կամքով ու պրոֆեսիոնալ, բանիմաց մարդկային ռեսուրսներով արդի աշխարհում հեռուն չես շարժվի:
Եթե, ի դեմս «Արդար Հայաստան»-ի, տեսնում եք այն ուժը, ում վստահում եք, կարող եք ամենաչնչին ներդրմամբ իսկ նպաստել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հաղթանակին «Արդար Հայաստան»-ի հետ գալիք Արդար Հայաստանում:
Մենք երաշխավորում ենք ձեր կողմից ներդրված բոլոր ֆինանսական միջոցների թափանցիկությունը և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա ծախսվելու է բացառապես նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով»։
Նա նաև հրապարակել է կուսակցության հաշվեհամարը։