«Եթե հնարավոր լինի երկարացնել 48 համարի երթուղու գիծը, ապա կերկարացնենք։ Այս մասին այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ասաց Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի «ՔՊ» թեկնածու Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը հենց քաղաքացիների ներկայությամբ կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ և փորձեց հասկանալ, թե ինչպես կարող են լուծել այդ խնդիրը։
Փոխքաղաքապետը 1 շաբաթ ժամանակ խնդրեց քաղաքացիներից խնդիրը ամբողջական կարգավորելու համար։