Երևանի ընտրություններ - 2023

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ դրական. Տիգրան Ավինյան

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ դրական. Տիգրան Ավինյան

ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։

Մինչ հանդիպումների մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը նշել է, որ քարոզարշավի ընթացքը գնահատում է շատ դրական, իրենց բոլոր վարչական շրջաններում դրական են ընդունում. «Եւ կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է, որովհետև այդ մարդիկ վերջին շրջանում տեսել են մեզ բակերում, տեսել են իրենց պահանջները լսելիս և տեսել են այն աշխատանքը, որ իրականացնում ենք իրենց պահանջով»։

Ավինյանը նաև նշել է, թե Յուրաքանչյուր ընտրություններ քաղաքական են և ամեն ընտրություն ունի իր նպատակը. «Երևանի ավագանու ընտրությունները Երևան քաղաքի մասին են, երևանցիների մասին են, բակերի, մանկապարտեզների, պոլիկլինիկաների մասին են, մեր քաղաքում ապրող մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու մասին են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական