Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է ընտրացուցակի իր թեկնածուներին։
«Թելման Թադևոսյանը հանրային և հասարակական գործիչ է, ունի կազմակերպչական և կառավարման մեծ փորձ։ Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանների նախկին ղեկավարն է:
Տարբեր նախաձեռնությունների մասնակից է և հիմնադիր, ակտիվ է բոլոր այն նախաձեռնություններում, որոնցում առաջնային են ազգային, համապետական և համամարդկային շահերը։
Պատրաստ է ամբողջ ներուժը ծառայեցնել ՏԻՄ կառավարման համակարգերի բարեփոխմանը, կարևորում է Երևանի համաչափ զարգացումը և մասնակցային կառավարումը»։