Երևանի ավագանու ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր Նորիկյանը տեղեկացրել է.
«Քարոզարշավի 4-րդ օրը՝ օգոստոսի 26-ին, ժամը 17:30-ին, Ավան վարչական շրջանի «Հայ փոստին» հարակից տարածքում կիրականացնենք հերթական հանդիպումը քաղաքացիների հետ։
Կներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը, ավագանու թեկնածուներին, ինչպես նաև իմ կողմից հայեցակարգային տեսքով կներկայացվի կուսակցության քաղաքական պատկերացումներն ինչպես Երևանի ավագանու ընտրությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Որպես քաղաքապետի թեկնածու իմ կոչն է․ ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին ու մասնակցել ընտրություններին, լեգիտիմ հնարավորությանը՝ քաղաքական կյանքի ուղղությունը փոխելու համար։ Երևանցիներդ կորոշեք, թե ինչպիսին կլինեն Հայաստանի զարգացման առաջիկա հինգ տարիները ․․․»։