Երևանի ընտրություններ - 2023

Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին. Թանդիլյան

Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին. Թանդիլյան

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը իր ֆեյսբության էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է Երևանի երթևեկությունn իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցների իրենց կուսակցության ծրագիրը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ Երևանում անկանոն և գերծանրաբեռնված երթևեկության գլխավոր պատճառներից մեկը ոչ միայն ավտոմեքենաների մեծ թիվն է, այլև երթևեկության կազմակերպման սխալ կարգավորումները:

«Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի այն ծավալներին, որոնք իրականում կան: Այդ է պատճառը, որ շատ դեպքերում պարեկային ծառայությունն է տեղում փորձում շտկել իրավիճակը: Դրա կարիքը չի լինի, եթե Երևանում տեղադրված լինեին ինքնակարգավորվող լուսացույցներ»,- նշել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական