ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե թափառող կենդանիների համար ամեն վարչական շրջանում կացարաններ են կառուցելու։
«Պահելու ենք լավ պայմաններում, որ այդ խնդիրները լուծում ստանան»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ այժմ նախագծվում է հիմնական կացարանը, որ լինելու է կենդանիների խնամքի կենտրոնում։ Իսկ արդեն դրանից հետո ձեռնամուխ կլինեն նման կացարանների ստեղծման Երևանի վարչական շրջաններում։