Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Էրեբունի վարչական շրջանում։
Դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։