Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ Դավթաշենում շատ արդյունավետ հանդիպումներ ունեցանք։ Այսօր ժամը 11–ին կլինեմ Էրեբունի համայնքում․ Ազատամարտիկների այգուց կմեկնարկենք ուղիղ շփումները քաղաքացիների հետ։
Երեկոյան 18։30–ին ևս մեկ այց կլինի Էրեբունի համայնք։ Կոչ եմ անում համայնքի բնակիչներին միանալ մեր քայլերթին Խաղաղ Դոնի 23 հասցեից։
Մեր նպատակը Հայաստանի ու Արցախի օրհասական խնդիրներից կեղծ օրակարգերով շեղումներ թույլ չտալն է։ Նաև՝ ավագանու ընտրությունն իշխանափոխության վերածելը»,- գրել է նա։