«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի 15 այգիներում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։
Նրա խոսքով՝ երևանցիները գիտակցում են, որ մայթերի վրա կրպակներ կամ այգիներում հնացած սրճարաններ իրենց պետք չեն․ «Հետևապես, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում, Դավթաշենի առաջին հատվածի այգում, Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում, Տորք Անգեղի արձանի հարակից այգում, Նանսենի այգում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից այգում ևայլն, ընդհանուր՝ 15 այգում մենք իրականացնում ենք բարեկարգման աշխատանքներ»։