«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը կարևորում է հարմար քաղաք ունենալը։
Սարի թաղում նախընտրական հանդիպումների ժամանակ նա ասել է, թե թաղամասն ունի ներդրումային ծրագրի և ինստիտուցիոնալ լուծումների կարիք. «Սա շատ հին թաղամաս է՝ իր հին խնդիրներով, որը նոր լուծումներ են պահանջում»։