Միացյալ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
1. Քաղաքացու անմիջական մասնակցությունը Երեւանի կառավարմանը։
Երևանի կառավարման գործընթացի ժողովրդավարացում, Երևանի կառավարմանը քաղաքացիների մասնակցություն, համաքաղաքային կարևոր խնդիրների վերաբերյալ Երևանցու կարծիքն ու դիրքորոշումը հաշվի առնելու նպատակով պլեբեսցիտի՝ հանրային քվեարկության ինստիտուտի ներդրում՝ այդ թվում էլեկտրոնային հարթակում։
2. Բնակարանային ֆոնդ և կառուցապատում։
1. Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակում և կառուցապատման նոր սկզբունքների հաստատում։
2. Մինչև 40 տարեկան երիտասարդ երևանցիների համար, քաղաքապետարանի հետ ուղիղ պայմանագրով (շրջանցելով բանկերը և վարկերը), 10 տարի ժամկետում մաս-մաս մարելու ձևաչափով, 50-70 ք.մ. մակերեսով, 700$ 1 ք.մ. - ի համար արժեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն։
3. Վթարային շենքերի ամբողջական վերակառուցում կամ ամրացում՝ քաղաքապետարանի և քաղաքացիների միջև ուղիղ պայմանագրերի հիման վրա։
3. Երևանցիների ֆինանսական պարտավորությունների կանոնակարգում և նվազեցում։
1. «Երևան» բանկի ստեղծում, որը կհեշտացնի մի շարք ֆինանսական գործառույթներ։
2. «Երևան» բանկի քարտատերերի համար, Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված զեղչային համակարգից օգտվելու հնարավորություն՝ ՀՀ տարածքում և Հայաստանի սահմաններից դուրս։
3. Գույքահարկի արտոնությունների կիրառում՝ կախված բնակչի տարիքից և գույքի ծագումնաբանությունից:
4. Գույքահարկի տույժերի և տուգանքների, ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման տուգանքների, բանկերի կողմից հաշվարկված տույժերի և տուգանքների համաներում։
4. Ավտոճանապարհների կառավարում։
1. Բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների, տաքսիների, հատուկ նշանակության ավտոմեքենաների համար առավոտյան և երեկոյան ծանրաբեռնված ժամերին առանձնացված ուղիների տրամադրում։
2. Հիմնական ճանապարներին կից ավտոմեքենաների վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների ստեղծում։
3. Լուսաֆորների կառավարման խելացի համակարգի ներդրում՝ արհեստական ինտելեկտի կիրառմամբ։
4. Ծանրաբեռնված երթևեկությամբ փողոցներում ավտոմեքենաների կայանման արգելում։
5. Մի շարք փողոցներում հեծանվաուղիների ստեղծում։
5. Մշակութային կենտրոնների, կենցաղի տների, ժամանցի վայրերի համաչափ ապակենտրանացում։ Կանաչ գոտիների զգալի ավելացում։
Առկա հանգստյան գոտիների վերակառուցում և նորերի ստեղծում։
1. Համայնքային ենթակայության մշակութային կենտրոնների, կինոթատրոնների, կենցաղի տների ստեղծում։
2.Կանաչապատման ծավալնելի շեշտակի ավելացում (տարեկան 70-100 հազար ծառատունկի իրականացում)
3. Հրազդանի կիրճի ամբողջական վերակառուցում, մաքրման համակարգերի վերականգնում և արդիականացում, հանրային լողավազանների ստեղծում։
4. Բոլոր վարչական շրջաններում ժամանցային կենտրոնների և հանրային հանգստի նոր վայրերի ստեղծում։
6. Էկոլոգիական իրավիճակի բարելավման քայլեր։
1. Ժամանակակից աղբավայրերի ստեղծում՝ համալրված արդի աղբամշակման սարքավորումներով։
2. Օդի աղտոտվածության աստիճանի խիստ վերահսկողություն, արտանետման աղբյուրների զգալի նվազեցում։
3. Խմելու ջրի բծախնդիր վերահսկում՝ անկախ լաբորատորիաների միջոցով, ջրի որակի մշտական մոնիտորինգի իրականացում։
4. Շինաղբի ուղղորդված կուտակում՝ քաղաքի ռելյեֆների հարթեցման ծրագրի շրջանակում։
5. Քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացում։
7. Կրթություն, գիտություն և սպորտ։
1. Բոլոր վարչական շրջաններում հանրակրթական դպրոցների, մանկական, մանկապատանեկան արվեստի ու սպորտի կենտրոնների, մսուր-մանկապարտեզների արդիականացում և նորերի ստեղծում։
2. Ավագ դպրոցների համար խիստ չափորոշիչների սահմանում և ստեղծում՝ ըստ քանակական անհրաժեշտության։
3. Միջին մասնագիտական կրթական համալիրի վերականգնում։
4. Բակային խաղահրապարակների և առողջ ապրելակերպի նպատակով տարածքների ստեղծում։
8. Սոցիալական խնդիրներ և առողջապահություն։
1.Անապահով խավի և արտակարգ իրավիճակներում հնարավոր տուժողների համար ժամանակավոր կացարանների ցանցի և անվճար սննդի հատկացման կետերի ստեղծում։
2. Պոլիկլինիկաների և ուսումնական հաստատությունների բուժկետերի վերազինում և անձնակազմի վերապատրաստում։
9. Երևան քաղաքի մեդիա հարթակի ստեղծում:
1. Հանրային մուլտիպլեքսում Քաղաքային սփռման հաճախականությամբ հեռուստաալիքի ստեղծում։
2. Երևանի քաղաքապետարանի կայքում և սոցիալական կայքերում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջերի թարմացում, այդ կայքերում Երևանի քաղաքացիների այցելությունների շեշտակի ավելացմանն ուղղված քաղաքականության ներդրում։
3. Համաքաղաքային կամ առանձին համայնքներին վերաբերվող խնդիրների հանրային քննարկման հարթակների ներդրում։
10. Սփյուռք և միջազգային կապեր։
1. Հայկական սփյուռքի ազդեցիկ գաղթօջախներ ունեցող քաղաքների հետ մեղձմացման հարթակի ստեղծում։
2. Երևանում բնակվող և ժամանակավորապես Երևան այցելած սփյուռքի ներկայացուցիչների համար հասարակական սատարման կենտրոնի ստեղծում։
3. Երևանի քաղաքապետարանին առընթեր, սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ “Երևան՝ միացյալ հայության մայրաքաղաք” հասարակական խորհրդի ստեղծում։
4. Քաղաքի զարգացմանը միտված համահայկական ներդրումային ֆոնդի ստեղծում։