Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
««Մայր Հայաստանն» Արցախի հետ է:
Մեր դաշինքի համակիրներին, արժանապատիվ ու Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ժամը 18։00-ին հրավիրված հանրահավաքին․ բոլորս դեպի Ազատության հրապարակ:
Արցախը լքել և ուրացել է ՀՀ իշխանությունը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։
Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը:
Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»: