Երևանի ընտրություններ - 2023

«Մայր Հայաստան» դաշինքն այսօր կհանդիպի դավթաշենցիների հետ

«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի երկրորդ օրվա ամփոփիչ տեսանյութ։

Դաշինքի ներկայացուցիչներն օգոստոսի 25-ին քաղաքացիների հետ կհանդիպեն Դավթաշեն վարչական շրջանում։ Ժամը 18։30-ին Տիգրան Պետրոսյանի արձանի մոտ հավաք տեղի կունենա, ապա քայլերթ դեպի Դավթաշենի այգի։