«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե ներկայումս ապամոնտաժում են այն բենզալցակայանները, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր։
«Որտեղ ունենք իրավական հնարավորություն քանդելու բենզալցակայանը, կրպակը, սրճարանը, որ իրենց տեղում չեն, իրականացնում ենք։ Բոլոր այն տեղերում, որտեղ կան հստակ սեփականության, վարձակալության փաստաթղթեր, իրավական հենք կա, թողել ենք երկրորդ փուլի համար։ Բայց դա էլ վստահորեն ասում եմ՝ այդ հարցերը նույնպես ասվում են»,- ասել է նա։