Երևանի ընտրություններ - 2023

Երևանի աչքը ճամփին է՝ ձեր կարոտով. եկեք, տեր կանգնեք ձեր քաղաքին. Վիկտոր Մնացականյան

Երևանի աչքը ճամփին է՝ ձեր կարոտով. եկեք, տեր կանգնեք ձեր քաղաքին. Վիկտոր Մնացականյան

Երևանի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցության առաջին համար Վիկտոր Մնացականյանը գրառում է կատարել, որտեղ նարկայացրել է այն կայքը, որտեղ արտերկրում ապրող երևանցիները կարող են նվիրատվություն կատարել։

«Արտերկրում բնակվող սիրելի իմ ընկերներ, բարեկամներ, «Հաղթանակ» կուսակցության համակիրներ, ի պատասխան ձեր բազում հարցումների, մեզ աջակցելու ձեր պատրաստակամության՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր կուսակցության պրոգրեսիվ «Վիկտորի պլան»-ի իրագործմանը և բոլորիս սիրելի Մարդամոտ Երևանի մեր տեսլականն իրականություն դարձնելուն կարող եք սատարել ձեր նվիրատվություններով https://www.victory.am/donate կայքի միջոցով, իհարկե, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջը, այն է՝ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի)։

Բայց այսօր առավել կարևոր է, որ առաջիկա ընտրություններում լսվի ձեր ձայնը: Երևանի աչքը ճամփին է, ձեր կարոտով. եկեք, տեր կանգնեք ձեր քաղաքին, Ախպերներ...
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ աջակցության, Երևանը սիրելու և մարդամոտ քաղաքին համակրելու համար»,- այս մասին ասվում է նրա «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական