Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել է տասնյակ բակային տարածքներ
- կառուցվել են խաղահրապարակներ
- կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած հարյուրավոր վերելակներ փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
- հիմնանորոգվել են շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներ
- վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տասնյակ շքամուտքներ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
- հիմնանորոգվել են համար 76, 77, 81, 82, 86, 88, 90, 95, 97 մանկապարտեզները
- բազմաթիվ փողոցներում, այգիներում և բակերում ժամանակակից լուսավորության ցանցեր են անցակացվել