«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը հանդիպել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչներին։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասել է. «Սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, դուք հնարավորություն ունեք իշխանափոխություն իրականացնելու համապետական մասշտաբով»։
Նա նշել է, թե Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջարկելու են հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձևավորման. «Եվ ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։