Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2019-2023 թթ. Էրեբունի վարչական շրջանում։ Եվ այսպես՝
- ստեղծվել և բարեկարգվել է շուրջ 40 բակային տարածք
- կառուցվել են խաղահրապարակներ
- ֆուտբոլի դաշտեր
- վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգված վերելակներից շուրջ 100-ը փոխարինվել են նորերով
- առաջիկա տարիներին նախատեսվում է փոխարինել բոլոր վերելակները
- վերանորոգվել և հիմնանորոգվել են շուրջ 70 բազմաբնակարան շենքերի տանիքներ
- վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տասնյակ շքամուտքեր
- Էրեբունի վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ
- տեղադրվել են նոր եզրաքարեր
- վերջին հինգ տարիներին իրականացվել են ոռոգման և կոյուղատար ցանցերի, ջրագծերի կառուցման և նորոգման աշխատանքներ
- կառուցվել է համար 74 մանկապարտեզի նոր մասնաշենքը
- հիմնանորոգվել են համար 71 և 63 մանկապարտեզները
- հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել շտապօգնության Էրեբունի 4 ենթակայանի շենքում և Նոր Արեշ պոլիկլինիկայում
- բազմաթիվ փողոցներ, բակեր և պուրակներ արդեն ունեն նոր ժամանակակից լուսավորություն